Սևանավանք

Սևանավանքը  հիմնադրվել  է  305թ.:Այն  գտնվում  է  Սևանի  թերակղզում,  հիմնադրել  է  Գրիգոր  Ա  Լուսավորիչը    :Կղզին  բերդապարիսպով  ամրացված  է  եղել  դեռևս  բրոնզի  դարում:  Այստեղ  եղել  է  հեթանոսական  մեհյան:9_րդ  դարում  Սևանը  իրենց  հենակետն  են  դարձրել  Սյունյաց  իշխանները:  874թ.-ին  Աշոտ  Բագրատունի  թագավորի  դուստրը  Մարիամը  այստեղ  կառուցել  է  երկու  եկեղեցի  Առաքելոց  և  Աստվածածին:

Advertisements

Գոշավանք

Տավուշի  մարզի  Գոշ  գյուղում,  Գետիկ   գետի  վտակի   ափին  է  գտնվում  12-13-րդ  դդ.  կրոնական,  կրթական  և  մշակութային  նշանավոր  կենտրոններից  մեկը  Նոր   Գետիկ  վանքային  համալիրը:  Երկրաշարժից  փլված  Գետիկ  վանքի  փոխարեն  1188թ.-ին  իշխան  Իվանե  Զաքարյանի  աջակցությամբ  հիմնադրել  է  նշանավոր  գիտնական,  օրենսդիր,  դավանաբան  , մեկնիչ,  առակագիր,  մանկավարժ  Մխիթար  Գոշը:

Ջուխտակ վանք

Ջուխտակ   վանքը  գտնվում  է  Դիլիջանից  3  կմ  հյուսիս- արևմուտք  , Դիլիյան-Վանաձոր  ճանապարհի   աջ  կողմում,  անտառապատ  բլրի  լանջին:  Վանքը   բաղկացած  է  երկու  առանձին  եկեղեցիներից   Սուրբ  Աստվածածին  և  Սուրբ  Գրիգոր   ,  և  շուրջը  տարածված  գերեզմանոցից:Այն  հիմնադրվել  է   11-12-րդ  դարերում:

Մակարավանք

Մակարավանքը  13-րդ  դարի  հայկական  վանական   համալիր  է:Այն  գտնվում  է  Տավուշի  մարզում,   Աչաջուր  գյուղից  3կմ  հարավ-  արևմուտք  Պայտաթափ  լեռան  լանջին:Այն  ունի  շատ  գեղեցիկ   զարդաքանդակներ:

Ճամփորդություն Հաղարծնի վանք

Վանքային  համալիրը  կառուցվել  է   10-13-րդ  դարերի  ընթացքում: Այն  գտնվում  Դիլիջան  քաղաքից  18  կմ  հեռավորության  վրա:Այն   շրջապատված  է  գեղեցիկ  բնությամբ:

Ճամփորդություն Ծաղկաձորի Կեչառիս վանքային համալիր

Կեչառիսի   վանքային   համալիրը  կառուցվել  է  11-13-րդ  դարերի  ընթացքում:Բաղկացած   է   4  եկեղեցիներից,  գավիթից  և  2  մատուռից,  որից  գլխավորը  Սուրբ  Գրիգոր  Լուսավորիչ   եկեղեցին  է:Այն  կառուցվել  է  1033թվականին  Գրիգոր  Մագիստրոսի   կողմից:Ըստ   ավանդության  ասում  են  ,թե  Պահլավունյաց  տոհմի  իշխանազն  օրիորդներից  մեկի  ցանկությամբ  այս  գեղեցիկ  ձորահովտում  մի  մեծ  ամրոց  է  կառուցվում,  ամրոցի  կողքին  էլ  մի  շքեղ   ծաղկանոց:Օրիորդը  պահանջում  է,որ հայոց  աշխարհի  ամենագեղեցիկ  ծաղիկներն  աճեն  իր  ծաղկանոցում:  Այդպես  էլ  արվում  է:Բայց  մի  գարնան  կատաղի  քամին  ավերում  է  նրա  ծաղկանոցը  և  ծաղիկները  ցրում  ձորով  մեկ:Ձորահովիտը  լցվում  է  ծաղիկներով,  և  ձորն  սկսում է  կոչվել  Ծաղկաձոր:Իշխանազն  օրիորդը  պահանջում  է  հորից,  որ  նա  իր  ամրոցի  մոտ  մի  վանք  կառուցել  տա, որպեսզի  վանահայրերը  գիշեր  ու  ցերեկ  աղոթեն  և  ցրված  ծաղիկները  հետ  վերադարձնեն:Կառուցվում  է  Կեչառիս  վանքը:  Սակայն  Աստված  չի  լսում  վանականների  աղոթքը,և  բուրավետ  ծաղիկները  տարածվում  են  ամբողջ  գավառում:

ՀՀ ԶՈՒ ավիացիայի կազմավորման օրը շնորհավոր

This slideshow requires JavaScript.

Հունիսի   26-ին  Հայաստանի  Էրեբունի   ռազմական   օդանավակայանում  նշվեց  ՀՀ  ԶՈՒ  ավիացիայի   օրը:Հանդիսավոր   միջոցառմանը   պարգևատրվեցին   ծառայության   ընթացքում   աչքի   ընկած   զինծառայողները:  Հետո   օդաչուները   ցույց  տվեցին   իրենց   հնարքները:Ներկաներին   թույլ   էին  տալիս   նստել   ուղղաթիռներն  ու  ինքնաթիռները: